-
05.02.2017|
17:49
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին:
-
04.02.2017|
18:46
ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են «Թեժ գծով» ստացված՝ զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ ահազանգերը:
-
04.02.2017|
15:00
Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 60 և 82- միլիմետրանոց ականանետներից, ՀԱՆ-17 տիպի նռնականետներից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 250 կրակոց:
-
03.02.2017|
17:52
ԱՄՆ մամուլը գրում է, որ Սպիտակ տունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների փորձարկման համար:
-
03.02.2017|
10:10
Փետրվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց:
-
03.02.2017|
00:05
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ «Համակարգված դավադրություն» աշխատության մասին օրերս դասախոսությամբ հանդես եկավ տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
-
02.02.2017|
23:02
Նախօրեին գերված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի մայրը հերքել է Բաքվի վարկածը, որ իր որդին ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայող չէ:
-
02.02.2017|
22:59
Սիրիայի զինուժը հայտնել է, որ Հալեպից հյուսիս-արևելք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողության ընթացքում արդեն 32 գյուղ է ազատել:
-
02.02.2017|
19:25
Թալիշի ուղղությամբ երեկ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով գերեվարված ադրբեջանական բանակի զինծառայողի կյանքին Արցախում վտանգ չի սպառնում՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
-
02.02.2017|
19:22
ԱՄՆ-ը հաստատում է, որ առաջին անգամ փոքր թվով զրահապատ մեքենաներ է տրամադրել սիրիացի զինյալներին՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Ռաքքայից դուրս մղելու համար: